Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի 200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի վրա

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել եւ դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար:

Սակայն նախարար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտարարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերատորներին, այլ նաեւ շահավետ չի լինի ներդրողի համար:

Ահա թե ինչու է Հայաստանը ներդրումների ծավալի առումով շարունակում մնալ տարածաշրջանի ամենավերջին երկիրը եւ այդ ցուցանիշով մի քանի անգամ զիջում Ադրբեջանին ու Վրաստանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am