Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել․ կա առնվազն 26 զոհ

Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

Պատահարը տեղի է ունեցել Հունան նահանգի Չանդե քաղաքի արագընթաց մայրուղու վրա։ Ինչպես նշվում է, կատարվածի պատճառներն անհայտ են, ավտոբուսը հանկարծակի է բռնկվել։

Պատահարի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են։

РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 56 մարդ, այդ թվում՝ 53 զբոսաշրջիկ, երկու վարորդ և էքսկուրսավարը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

Այս թեմայով
am