Սեւանի բնակարաններից մեկում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 09։47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Խաղաղության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել Գ.Բ.-ի (ծնված 1977թ․) դին:

Այս թեմայով
am