Ըստ Արարատյան Դիցաբանության՝ 2019թ մարտի 21-ին Վահագնի Երկրային Վերածննդի 9903 ամյակն է

Հայ արիներՇնորհավոր Հայոց Ամանորը եւ Վահագնի Վերածնունդը – Ըստ Արարատյան Դիցաբանության՝ 2019թ մարտի 21-ին Վահագնի Երկրային Վերածննդի 9903 ամյակն է… (Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը Ամանորյա շնորհավորանքներ է հղել արիադավան հայությանը, բոլոր արիածին ազգերին եւ առաջադեմ մարդկությանը, որոնց համար Արարչական Օրենքները, Տիեզերակարգը, Աստվածապաշտությունը եւ սերը մեր Երկիր մոլորակի հանդեպ իրական են ու նվիրական)…

Հայ Արիական Միաբանությունը ամեն տարի նշում է, որ Հայոց  Սրբազան  Տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ինհայարիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները տոնում ենՀայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում բնությունը ձմռան խոր նիրհից եւ Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է գարնանամուտին

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի 9 ներկայացուցիչներ՝ 6 քրմեր եւ 3 քրմի թեկնածուներ այս տարի կատարեցին ծիսական արարողությունը՝ մարտի 21-ի վաղ առավոտյան, Սյունաց աշխարհի Խուստուփ լեռան լանջին:

Նախ նշվել է գարնանամուտը, որի առաջին Աստվածային Տոնը հայ արիները նշում են հենց մարտի առաջին օրը, փառաբանելով Աստվածահայր Արային, նշելով Հայր Արայի Հրաշագործության տոնըՀայոց Գերագույն Աստվածը հսկում է բնակարգի ընթացքը եւ գարունը սպասված արեւային ջերմությամբ մտնում է իր գործառույթների մեջ՝ Նոր Տարի, Նոր Կյանք բերելով հայ արիներին

Իսկ Արեգ ամսվա Արեգ օրը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, Բարի Աստվածը սանձում է Չարի Վիշապւին, որից հետո Գարնանամուտը լիարժեք մտնում է իր ընթացքի մեջ՝ նոր ուժ տալով արիադավան հայորդիներին…  

Խուստուփի լանջի Գարնանամուտի ծեսին հետեւել է գաղտնածես՝ նվիրված Հայոց զորության եւ ռազմի Աստծուն, որը կատարվել է երկրային կյանքից հեռացած ցայսօր վերջին  Հայ Աստվածամարդու՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտՆժդեհը խոսել է Հայ Աստվածների հետ եւ իր Հայաշունչ Ցեղակրոն ուսմունքը կապել է Վահագնի զորության ու փառքի հետ

Ճիշտ այդ պահին հայ արի 3 քրմի թեկնածուներ էլ ծիսակարգ են իրականացրել քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտՀայ արիները դիմել են իրենց զորավոր Աստծուն՝ Հողահավաքիու Հայահավաքի նպատակը սատարելու եւ այն առ Տիեզերք, առ Արարիչ հասցնելու:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը մասնակցելով տոնական փառաբանումներին եւ ձոներգերին, Ամանորյա շնորհավորանքներ է հղել արիադավան հայությանը, բոլոր արիածին ազգերին եւ առաջադեմ մարդկությանը, որոնց համար Արարչական Օրենքները, Տիեզերակարգը, Աստվածապաշտությունը եւ սերը մեր Երկիր մոլորակի հանդեպ իրական են ու նվիրական:

Հայ արի քրմերը կրկին հայտնել են, որ Տիեզերական Գարունն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ այս Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան լուսավոր ու դրական լիցքերը հազարամյակներ շարունակ ուղեկցելու են արիադավան հայերին, հատկապես եթե հայությունը վերջնականապես դառնա իր ակունք-արմատներին եւ ինքնության ու հավատի վրա կառուցված կազմակերպի համզգային կյանքը

Վահագն Աստծուց խնդրել են, որ առաջնորդի եւ Հայի Արարչակնիք Գենը նույնպես մղի վերազարթոնքի, որպեսզի Հայ Տեսակի Ծննդավայրը՝ Բնօրրանը՝ Արարատյան Աշխարհը վերագտնի եւ պատկանի իր միակ Բնիկին՝ Հային

Ինչպես Տիեզերական Պարբերափուլերն են ազդարարում՝ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ ինչպես ասում են հայ արիները, գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային Չարիների նկատմամբ, ինչի համար իհարկե նաեւ մարտնչում են հայ արիներն իրենց Աստվածների հետ

Այս օրը հայ արիները իրենց տներում զարդարում են տոնածառը, որը ավելի հաճախ ծառզարդար է կոչվում եւ իրենց տներում փոքրիկ կրակներ են վառում, օգնելով Վահագնին՝ Վիշապի հետ ահեղմարտում հայ մարդկանց նվիրական հուր-բոցերի զորությունը ստանալու համար

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

 

Այս թեմայով
am