ՌԴ-ն կհանի պատժամիջոցները, եթե ԵՄ-ն վերացնի գյուղատնտեսական ոլորտի սահմանափակումները.Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ Ռուսաստանը կհանի իր կողմից սահմանված պատժամիջոցները միայն այն դեպքում, երբ Եվրոպական միությունը հանի իր սահմանափակումները, որոնք կան գյուղատնտեսական ոլորտում, հայտնում է Tass-ը:

«Իմ պատասխանը չի ուրախացնի մեր ռուսական գյուղատնտեսական ոլորտում տնտեսվարողներին, սակայն ես ստիպված եմ ձեզ ասել, որ եթե ԵՄ-ն հանի իր պատժամիջոցները, ապա մենք մեր կողմից ստիպված կլինենք հանել հակապատասխանը, քանի որ չեն լինի այն սկզբնական պատճառները, որոնց համար դրանք սահմանվել են»,- ասել է երկրի ղեկավարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ԵՄ-ի սահմանած նոր հակառուսական պատժամիջոցներին:

 

Այս թեմայով
am