Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 15-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Այս թեմայով
am