«Արսենալ»-ը հաղթեց «Ռեն»-ին՝ դուրս գալով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղով հյուրընկալեց «Ռեն»-ին և խոշոր հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ (3:0):

Երկու խաղի ընդհանուր 4:3 հաշվով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Արսենալ»-ը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

Այս թեմայով
am