Գեղարքունիքի մարզում Opel-ներ են բախվել. կա 1 զոհ, 3 վիրավոր

Մարտի 14-ին`ժամը 19:00-ի սահմաններում,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, որի ծննդյան օրն էր այսօր:

Այս թեմայով
am