50 երկրներ ճանաչվել են ԱՄՆ-ի համար պոտենցիալ վտանգավոր

Ժամանակակից աշխարհում առնվազն 50 երկիր կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ին, հայտարարել է Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սկիները։

Ելույթ ունենալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում՝ նա նշել է անվտանգության հարցում համաշխարհային քաղաքականության զգալի փոփոխությունը։

«XX դարի վերջին մենք պետք է անհանգստանայինք միջազգային արենայում երկու դերակատարների պատճառով, որոնք կարող էին վնաս հասցնել ԱՄՆ-ին»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ խոսքը միջուկային զենք ունեցող Չինաստանի և ԽՍՀՄ-ի մասին է։

Սկիներն ընդգծել է, որ ներկայում կարող են ԱՄՆ-ին վնաս հասցնել ոչ միայն միջուկային տերությունները, այլև ուրիշ երկրներ՝ կիբերպատերազմների, տնտեսական պատերազմների կամ տեղեկատվական դիմակայության միջոցով։

Սկիները նշել է, որ ԱՄՆ-ի համար «գլխավոր փորձություն» են դառնում զարգացող երկրները, որոնք միացել են կամ կարող են միանալ միջուկային ակումբին։

Այս թեմայով
am