Գուցե շաքարի պակաս ունեն, որ նման որոշումներ են ուզում ընդունել

Շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ արտադրողներին լրացուցիչ 30 տոկոսով ավելի հարկելու մասին կառավարության առաջարկը լիմոնադ արտադրող տեղական ընկերությունները ընդունեցին որպես իրենց բիզնեսը ճնշելու փաստ-հրահանգ։ Մեր իշխանություններն իրականում մանր-մունր բիզնեսը ոչնչացնելու նպատակ հավանաբար չունեն (պիտի, որ չունենան)։ Նրանք երևի ուզում են լրացուցիչ հարկել մեծ բիզնեսը։ «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քոմփնի Արմենիան» 2018-ին մուծել է 5 մլրդ 392 մլն 923 հազար դրամ հարկ։ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլան բոթլերսը» մուծել է 1 մլրդ 361 մլն 477 հազար դրամ հարկ։

Կարծում եմ, որ իշխանությունները այս թվերի 30 տոկոսից ավելին են ակնկալում 2019-ի բյուջեի մուտքերում, առանց հաշվի առնելու, որ 30 տոկոս աղքատ ու ծայրահեղ աղքատություն ունեցող երկրում «Կոկո-կոլայի» և «Պեպսի-կոլայի» սպառումը կկրճատվի։ Հիշենք 2018-ին մուծված հարկերի թվերը, որպեսզի համեմատենք այս տարվա թվերի հետ (եթե որոշումն ընդունվի)։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով
am