Բելառուսում ընտրությունները պետք է տոն դառնան. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է տոնի վերածվեն, գրում է Sputnik գործակալության բելառուսական տարբերակը:

Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում նախընտրական ապագա քարոզարշավները չպետք է Բելառուսին խառնաշփոթի մեջ ներքաշեն, իսկ հենց ընտրությունները՝ թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական, պետք է տոնական մթնոլորտում անցնեն:

«Դրան, սակայն, հարկավոր է նախապատրաստվել… Դա իշխանության ուսերին է թողնված, իսկ կառավարությանը շեղել ոչ մի դեպքում չի կարելի»,- ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսի խորհրդարանի և նախագահի պաշտոնավարման ժամկետները լրանում են 2020թ.-ին: Ըստ Բելառուսի ԿԸՀ ղեկավարի՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի նախընտրելի օրն է 2019թ.-ի դեկտեմբերի 1-ը, սակայն վերջինս չի հստակեցրել, թե որ ընտրությունների մասին է խոսքը: Ընտրությունների վերջնական օրերը դեռ սահմանված չեն:

Այս թեմայով
am