Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը դստեր հետ «Դիսնեյլենդ»-ում զվարճանալիս (լուսանկարներ)

Պապարացիները երեխաների համար աշխարհի ամենաերջանիկ վայրում` «Դիսնեյլենդ»-ում, լուսանկարել են թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և նրա ամուսնուն՝ Reddit-ի համահիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանին, որոնք լավ ժամանակ են անցկացրել մեկուկես տարեկան դստեր`Օլիմպիա Օհանյանի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, երջանիկ ընտանիքը միայնակ չի եղել. նրանց ուղեկցել են ընկերները:

Ամուսինները նստել են տարբեր ատրակցիոններ:

Աղբյուրը նկատում է, որ թեև Ուիլյամսը «Եհովայի վկա» աղանդի հետևորդ է և այդ պատճառով չի նշում երեխայի ծննդյան օրը, սակայն առիթը բաց չի թողնում և սովորական օրերին իր առաջնեկի համար իսկական տոն է կազմակերպում:

Իր հարցազրույցներից մեկում մարզուհին խոստովանել էր, որ լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով դստեր հետ կապված նշանակալի իրադարձությունները բաց թողնելու համար շատ է արտասվել ու մեղքի զգացում ունեցել:

Այս թեմայով
am