Թուրքիան արձագանքել է ԵԽ-ի որոշմանը

Երեկ Եվրախորհրդարանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները առկախելու վերաբերյալ որոշում է ընդունել, ինչին անմիջապես արձագանքեց Թուրքիան:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Եվրախորհրդարանը 2019 թ. մարտի 13-ին ընդունել է 2018 թ. Թուրքիայի վերաբերյալ զեկույցը: Մեր երկիրը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո փորձել է ետևում թողնել այդ խոր վերքը, և սկսել ենք բարեփոխումների նոր ընթացքը: ԵԽ կողմից այս միակողմանի և օբյեկտիվությունից դուրս որոշումը մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Մյուս կողմից 751 պատգամավորից բաղկացած խորհրդարանում ձայների հարաբերակցության նման ցուցանիշը (370 կողմ, 109 դեմ, 143 ձեռնպահ ) ցույց է տալիս, որ որոշումն ընդունվել է ոչ առողջ մթնոլորտում»:

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ «ընտրություններից առաջ անդամակցության բանակցություններն առկախելուն ուղղված խորհրդատվական որոշումը, եվրոպացի որոշ քաղաքական գործիչների` մեր երկրի դեմ ուղղված կեղծ, պոպուլիստական դիրքորոշման ցուցադրումն է»` հավելելով`751-ից 370 պատգամավորի ձայնը չի արտահայտում խորհրդարանի կամքը:

Արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլն էլ իր հերթին նշել է, որ «մի կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին անվերջ սերենադներ են երգում, մյուս կողմից էլ ժողովրդավարություն պաշտպանողներին, իրավունքներ և ազատություններ պահպանող հասարակական կարգին պատերազմ հայտարարողներին են պաշտպանում, և դա պատմական հակասություն է. – հաղորդում է BBC-իի թուրքական գործակալությունը:

 

Այս թեմայով
am