Կարեն Կարապետյանը չի կատարել խոստումը. Ֆելիքս Ցոլակյանը նրան հիշեցրեց այդ մասին

ԱԺ-ում այս պահին  շարունակվում է հարց ու պատասխանը: Կառավարությունը պատասխանում է պատգամավորների հարցերին:

ԱԺ պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանը Ախուրյան ջրամբարի վերաբերյալ  հարցից հետո վարչապետին հիշեցրեց, որ  նախընտրական հանդիպումների  ժամանակ տված խոստումը չի կատարել:

«Նախընտրական հանդիպումների  ժամանակ Սառնաղբյուր գյուղից մի մարդու  խոստոցաք սոնոգրաֆիկ ապարատ տրամադրել, խնդրում եմ տվեք»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը  նշեց, որ մինչև այսօր չի հիշում այնպիսի դեպք, որ խոստումը չկատարի:

« Չեմ հիշում, որ  նման բան եմ խոստացել, բայց կվերհիշեմ, եթե խոստացել եմ, ուրեմն կտամ»,-ասաց վարչապետը:

Այս թեմայով
am