Չինաստանում բժիշկները երեխայի ստամոքսից մոտ 1,5 կգ մազ են հեռացրել

Չինաստանում ֆեյֆեյ անունով 8-ամյա երեխան 2 տարեկանից կերել է իր իսկ մազերը, գրում է The Mirror-ը:

Փետրվարի սկզբին աղջնակն իրեն վատ է զգացել. նա մեկ շաբաթ շարունակ ստամոքսի ցավ և փսխումներ է ունեցել: Մայրը, նկատելով երեխայի ստամոքսի այտուցվածությունը, նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ նրան ստամոքսի լվացում են արել, սակայն, ի զարմանս բժիշկների, աղջկա ստամոքսում ուտելիքի մնացորդներ չեն եղել:

Համապատասխան հետազոտության արդյունքում աղջկա ստամքոսում ուտելիքի մնացորդի խառնված 1,5 կիլոգրամանոց մազագունդ է հայտնաբերվել, որը հեռացնելու համար բժիշկները վիրահատական միջամտության են դիմել:

Բժշիշկների խոսքով՝ մազագունդը տարիներով մնացել է աղջկա ստամոքսում: Նրանք հայտնել են, որ սեփական մազերն ուտելու սովորությունը պիկա սննդային խանգարման տիպիկ ախտանշան է, որի ժամանակ մարդը ուտում է ոչ պարենային նյութեր:  

Ֆեյֆեյի մայրը փորձում է աղջկա մեջ արմատախիլ անել մազեր ուտելու սովորությունը: Պարբերականի փոխանցմամբ՝ աղջնակն այժմ վերականգնման փուլում է:

Այս թեմայով
am