Ադրբեջանի բանակը հակաօդային զորավարժություն է անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը անցկացրել են հատուկ մարտավարական զորավարժություն, որի ընթացքն ուղեկցվել է մարտական կրակով։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։Վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի բանակի խորհրդային մոդելի Ս-125 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը։

Զորավարժության ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը տագնապով դուրս են բերվել պայմանական մարտադաշտ ու չեզոքացրել «հակառակորդի» պայմանական հարձակումը։ Միևնույն ժամանակ, շտաբային վարժանքի ընթացքում ստուգվել են որոշումների ընդունման ու մարտի վարման պրոցեսները։

0fc77e076c68c6d545e9524ef308ada3-768x512.jpg

a49f090bbfd577b926e6519a1911c98b-768x512.jpg

7db09a4663948a321ebdd446ae9ec6b5-768x512.jpg

1f704cabea6aebc7bf3fd78892e6e1c6-768x512.jpg

ed12ac6355b2169cb66fe2cb7ae12827-768x512.jpg

 

Այս թեմայով
am