Վրաստանն ընտրվել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի նախագահ

Վրաստանն ընտրվել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի նախագահ (IACA): Այդ մասին տեղեկություն է  տարածել Վրաստանի արդարադատության նախարարությունը: Որոշումը կայացվել է փետրվարի 21-ին Վիեննայում:Ըստ այդմ` Վրաստանը կգլխավորի միջազգային կազմակերպություն, որի նպատակն է վերլուծել կոռուպցիայի դեմ պայքարում առկա մարտահրավերներն ու այդ ուղղությամբ վերապատրաստել միջազգային մասնագետներ: Վրաստանն IACA-ում կներկայացնի արդարադատության փոխնախարար Գոչա Լորթկիպանիձեն:

Գերատեսչության հայտարարությամբ` Վրաստանը նախագահ է ընտրվել ՝ հաշվի առնելով երկրի հակակոռուպցիոն փորձն ու այդ  ուղղությամբ իրականացված հաջող բարեփոխումները:

Վրաստանը միացել է IACA-ին 2015 թվականից, ինչը երկրի և ակադեմիայի փոխգործակցությունը տեղափոխել է առավել ակտիվ փուլ: 2018-ից մինչև վերջերս Վրաստանը զբաղեցնում էր կառույցի փոխնախագահի պաշտոնը:

 

Այս թեմայով
am