Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսելՊորոշենկոյի հետ

Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բողոքել է այն բանից,  որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ։

Պորոշենկոյի խոսքով՝ ինքը Պուտինին զանգահարել է 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցի միջադեպից անմիջապես հետո.

«Նրան զանգահարելու վերջին փորձը իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր։ Ես ցանկանում էի հարցնել՝ ինչ է կատարվում, բայց նա չպատասխանեց, որովհետև ասելու ոչինչ չունի»։

Դեկտեմբերի սկզբին Պուտինը հայտարարել է, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ չի ցանկանում նրա նախընտրական քարոզարշավին մասնակցել։

Այս թեմայով
am