Հայաստանը ներառվել է ռուսների համար էքսկուրսիոն հանգստի առումով ԱՊՀ լավագույն երկրների հնգյակում

«ТурСтат» վերլուծական գործակալությունը կազմել է ռուս զբոսաշրջիկների համար էքսկուրսիոն հանգստի առումով ԱՊՀ լավագույն երկրների վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը 5-րդն է: Աղյուսակը կազմվել է էքսկուրսիոն տուրերի շուկայի ուսումնասիրության և առցանց հարցման արդյունքում:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Բելառուսը, որի օգտին քվեարկել է հարցվածների 27%-ը: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 22% վարկանիշով: Լավագույն հնգյակում ներառվել են նաև Ադրբեջանն ու Ուզբեկստանը՝ համապատասխանաբար 16% և 12% ցուցանիշով: Հայաստանը 5-րդ տեղում է՝ 9% ցուցանիշով:

Էքսկուրսիոն տուրիզմը ներառում է մշակութաճանաչողական տուրեր և զբոսավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներ:

Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում էքսկուրսիոն տուրիզմի տարեկան 3 մլն շրջագայություն է իրականացվում:

Այս թեմայով
am