Ինչպես են Մոսկվայում նշել Գարիկ Մարտիրոսյանը հոբելյանը

Թեեւ Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանի հոբելյանն օրեր առաջ էր, անհայտ պատճառներով այն նշել են մեկ շաբաթ անց։ Մոսկվայում՝ Golden Palaceна-ում, հավաքվել են շոումենի ընկերները, ռուսական էստրադայի աստղերը, Երեւանից տոնին միացել են նաեւ հայտնի հայկական խմբեր։

Հյուրերին ուրախացրել է Հայաստանի մայրաքաղաքում հայտնի «Գարիկ եւ Սոնա» դուետն իր երաժշտական խմբով։ Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը կատարում են հայտնի հայկական երգերի cover տարբերակներ՝ սկսած «ռաբիս» ժանրից մինչեւ էստրադային երգեր։

Բեմում է հայտնվել նաեւ ջազի երեւանյան երկրպագուներին հայտնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։ Նրա ելույթը հատկապես դուր է եկել Լեոնիդ Ագուտինին։ «Գարիկ Մարտիրոսյանը ծննդյան տոնին ուրախ էր ու երաժշտական։ Հատկապես գրավեց Արտակ Ներսիսյանը։ Լավ երաժիշտ է»,- իր Instagram-ում գրել է նա։

Հետաքրքիր է, որ հոբելյարի տորթը շախմատի տեսքով էր։ Միջոցառմանը սահմանված էր նաեւ դրես-կոդ. հյուրերը պետք է սեւ-սպիտակ երանգներով հագուստ կրեին։

Այս թեմայով
am