«Ճիշտ է ասում վարչապետը»

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մարդը կարողանում է 15-20 տարի աշխատել որևէ կառույցում և այդքան տարի ստանալ ընդամենը 120-200 հազար դրամ աշխատավարձ, չի ձգտում ավելիին, բավարարվում է եղածով պահպանել իր գոյությունը, ապա ճիշտ է ասում վարչապետը՝ աղքատությունն այդ մարդկանց գլխներում է։ Եթե այդ մարդիկ կպնդեն, թե չկա ավելի բարձր վարձատրվող աշխատանք, ապա կրկին ճիշտ է ասում վարչապետը՝ աղքատությունն այդ մարդկանց գլխներում է։

Հ.Գ. Այս մարդկանց գլուխներից հենց դուրս գա աղքատությունը` կփոխվի նաև պահանջները, ինչպես իրենց նկատմամբ, այնպես էլ պետության ղեկավարության…»:

 

Այս թեմայով
am