Գողերը թալանել են Էկվադորում Վենեսուելայի հյուպատոսարանը

Յոթ գող ներխուժել է Էկվադորում գտնվող Վենեսուելայի դեսպանություն և հափշտակել գումար, հաղորդում է  EFE-ն:

Նշվում է, որ գողերը սպառնացել են կրակ բացել աշխատակիցների և ներսում գտնվող մարդկանց վրա: Պաշտոնական մարմինները հաղորդում են, որ հարձակվողների մեջ եղել է 3 կին և 4 տղամարդ:

Նրանք կտրել են բոլոր հեռախոսային լարերը, դեպքի առթիվ կատարվում է  քննություն:

Աղբյուրը հաղորդում է, որ գողացել են խոշոր չափի գումար, որը նախատեսված է եղել հյուպատոսական ծառայությունների համար:

Այս թեմայով
am