«Լսեցի ու զարմացա, շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։ Լենա՞, էս ի՞նչ եք ասում. ո՞վ էր ձեզ այն ժամանակ ստիպում որոշ նախագծերի դեմ քվեարկել»

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լսեցի ու զարմացա, շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։  Լենա՞, էս ի՞նչ եք ասում, 2007-2012 թթ․ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամներս ազատորեն «դեմ» էինք քվեարկում մեր գաղափարախոսության հետ անհամատեղելի բազմաթիվ նախագծերի, թվում էր, թե 2017-ի ԱԺ-ում «Ելք»-ի պատգամավորներն էլ են անկաշկանդ եղել իրենց քվեարկություններում, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ խոստովանո՞ւմ եք, որ նախորդ խորհրդարանում որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ազատ չէիք, շատ հետաքրքիր է, ո՞վ էր ձեզ այն ժամանակ ստիպում որոշ նախագծերի դեմ քվեարկել»։

 

Այս թեմայով
am