ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքով գողերի մասին Պուտինի ներկայացրած նախագիծը

ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է քրեական հեղինակություններին:

Փաստաթուղթն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել հանցագործ աշխարհում բարձր դիրք ունենալու համար՝ սահմանելով դրա համար 8-15 տարի ազատազրկում:

Նախագծով խստացվում է պատիժը, որ սահմանված է հանցագործ համայնք ստեղծելու և ղեկավարելու համար:

Փետրվարի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր երկրի Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնող անձինք միայն իրենց այդ դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-ից 15 տարվա ազատազրկման: Խոսքն, այսպես կոչված, «օրենքով գողերի» մասին է: Բացի այդ, առաջարկվում է այդ անձանց խոշոր տուգանքների ենթարկել` մինչև 5 միլիոն ռուսական ռուբլի:

Այս թեմայով
am