ՌԴ-ում առաջարկել են կենսաթոշակները փոխանցել ժառանգաբար

Մի խումբ պատգամավորներ Պետդումայի քննարկմանն են ներկայացրել ապահովագրական թոշակների մասին օրենքում փոփոխությունների կատարման օրինագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային վճարումների ժառանգման մեխանիզմի ստեղծում, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Նախատեսվում է, որ մարդը, ով ինքնուրույն կամ գործատուի միջոցով կատարում է ապահովագրական կենսաթոշակային վճարումներ կյանքի ընթացքում, պետք է ունենա դրանց վերադարձման երաշխիքներ պետության կողմից։ Կամ անձամբ՝ ապահովագրական կենսաթոշակի նշանակման ձեւով, կամ ժառանգներին»,- ասվում է հաղորդման մեջ։


Նշվում է, որ կենսաթոշակի ժառանգման մեխանիզմը կարող է հանգեցնել Կենսաթոշակային ֆոնդում պարտադիր վճարների ավելացմանը, քանի որ գերատեսչությունը պետք է վճարի ոչ միայն ողջ թոշակառուներին, այլեւ նրանց ժառանգներին։

Այս թեմայով
am