Մարտի 1-ին երթ ենք անում Ազատության հրապարակից` Մյասնիկյանի հուշարձան․ Փաշինյան

PՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է մարտի 1-ին՝ 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 11-րդ տարելիցին, երթ անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշվել է այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով։Երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների, նշանավորելու է այն հանգրվանը, որ ՀՀ-ում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է․

«Մարտի 1-ին` ժամը 18:30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից` Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաև ուղերձով կդիմեմ ժողովրդին»:

 

Այս թեմայով
am