Կառավարության նիստը՝ ուղիղ. կքննարկվի ԱԺ ընտրություններին 3% և ավելի ձայն հավաքած ուժերին աջակցություն տրամադրելու հարցը

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 30 հարց է, որից 18-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը կքննարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին որոշման նախագիծը:

Նախատեսվում է նաև հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հարցը: Կքննարկվի նաև փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը:

Կներկայացվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նախորդ նիստին վարչապետի առաջարկով քվեարկության չդրվեց:

Այս թեմայով
am