Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ

Կուր գետը Թբիլիսին բաժանում է երկու մասի, իսկ քաղաքի երկու մասերը միմյանց հետ կապվում են կամուրջներով: Դրանք կապող ճանապարհ են նաև Թբիլիսիի հայկական թաղամասերի համար: Հայկական ամենամեծ՝Սոլոլակ ու Հավլաբար թաղամասերը այդ բաժանման նույն կողմում են: Հայերն իրենց հետքն ունեն Վրաստանի մայրաքաղաքի ճարտարապետության նաև մշակույթի ու հասարակության տարբեր խավերի ձևավորման մեջ:

1-13-768x401.png

 

2-14-768x363.png

 

3-13-768x433.png

 

Արհեստավորների, մեծահարուստների ու հայտնի մտավորակների համար քաղաքը ստեծագործելու ներշնչանք ու նյութ է տվել կամ ինչպես թիֆլիսահայերն են ասում, մուսաների քաղաքը գիտամշակութային կյանքով լեցուն է եղել: Այսօր հայերի թիվը Թիֆլիսում անհամեմատ քիչ է, SHANTNEWS.am-ին ասել է վարպետ Սարգիսը, ով թիֆլիսահայ համայնքի ներկայացուցիչ է:

 

21-2-768x418.png

 

12-1-768x451.png

 

13-2-768x424.png

15-2-768x421.png

16-2-768x429.png

Հայկական եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային կենտրոնները հիմնականում գործել են Թբիլիսիի կենտրոնական հատվածներում: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայապահպանության հիմքերն ամուր են դրված Վրաստանի Հանրապետության հայաբնակ շրջաններում:

 

9-7-768x448.png

 

14-1-768x422.png

Վրաստանում այսօր Հայ Առաքելական 60 եկեղեցի է գործում: Բայց սա հայ եկեղեցիների վերջնական թիվը չէ: Ավելի շատ խոնարհված եկեղեցիներ կան, որոնց պատկանելության հարցը վիճահարույց է: Վիրահայոց թեմը վրաց պատրիարքությանն ու իշխանություններին բազմաթիվ նամակներ է գրել: Հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Խոնարհված եկեղեցիներից շատերն արդեն կարելի է միայն լուսանկարներում տեսնել:

22-1-768x443.png

 

23-1-768x407.png

 

Խոնարված եկեղեցիներից ամենահները թվագրվում են 13-րդ դարի: Սուրբ Աստվածածին, Նորաշեն, Սուրբ Նշան ու էլի շատ եղեկեցիներ կան, որոնք վրացականացված են: Դրանք Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու բանակցությունները, ըստ Վիրահայոց թեմի առաջնորդի,  շարունակվում են:

8-8-768x488.png

 

10-6-768x426.png

 

11-6-768x451.png

 

24-1-768x479.png

Հիմա Թբիլիսիում գործող երկու եկեղեցի կա ՝  Էջմիածնեցոց Սուրբ Գևորգը, որը վերակառուցվել ու վերաօծվել է 2015 թվականին: Այն քաղաքի ամենահայաշատ՝ Հավլաբար թաղամասում է գտնվում և Մեյդանի Սուրբ Գևորգ եկեղեցին: Երկու եկեղեցիներում էլ ամեն կիրակի ու տաղավար տոներին պատագարներ են մատուցվում: Իսկ գիշերային Թբիլիսիի տեսարաններում ամենաբարձրն ու աչքի ընկնողը  հարևանությամբ կառուցված Հայ Առաքելական ու Վրաց ուղղափառ եկեղեցիներն են:

17-1-768x433.png

 

18-1-768x401.png

 

19-2-768x372.png

 

20-1-768x419.png

 

 

 

Այս թեմայով
am