ՀՀ փոխվարչապետը և Արցախի պետնախարարը քննարկել են նախատեսվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր՝ փետրվարի 20-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։ Նշելով, որ հանդիպումը կայանում է Արցախի համար խորհրդանշական՝ Արցախի վերածննդի օրը՝ փոխվարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների միջև կենսական կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։

Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագրում արտացոլված գերակայություններն ու տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացվող քաղաքականության տրամաբանությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումների և դրանց իրականացման համար կատարվելիք քայլերի շուրջ՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։

Այս թեմայով
am