Համացանցում են հայտնվել աստղերի էսկորտ ծառայությունների գները, որքան կարժենա աստղի հետ գիշերն անցկացնելը

РЕН-ТВ հեռուստաընկերությունը հրապարակել է հետաքննությունը, որում տրվել են ռուսական շոու-բիզնեսի` էսկորտ ծառայություններ մատուցող գլխավոր աստղերի անունները։ Դերասանուհիները, հեռուստահաղորդավարներն ու Instagarm-ի աստղերը «հարվածի տակ են հայտնվել» վավերագրական ֆիլմում։ Նրանից մեկը Serebro խմբի նախկին մենակատար Օլգա Սերյաբկինան է, ով հայտնի է ոչ միայն վոկալային տվայլներով, այլեւ Instagram-ում անկեղծ լուսանկարներով։ Հրապարակվել է գնացուցակը, որում նշված է հայտնի աստղի անունն ու գումարը, որը պոտենցիալ պատվիրատուն պատրաստ է վճարել նրա հետ գիշերվա համար։ Ըստ դրա՝ Օլգա Սերյաբկինային հնարավոր է «պատվիրել» 30 հազար դոլարով։

 «Ֆադեեւը մեզնից սեքսուալ «ահաբեկիչներ» էր ստանում, քանի որ ամենալավը վաճառվում են էրոտիկան եւ սկանդալները»,- SEREBRO խմբի պրոդյուսերի հետ համագործակցության մասին նշել է Լենա Տյոմնիկովան եւ կարծես թե իրավացի է եղել։

 Կարճ շրջազգեստներ, որոնք հազիվ են ծածկում մարմնի ինտիմ մասերը եւ մերկ ֆոտոշարք. այս ամենը տրիոյի անբաժանելի մասն է դարձել։

 Այն, որ Սերյաբկինան էսկորտ ծառայություններ է մատուցում, կասկածում էին վաղուց. հարկավոր է միայն նայել Instagram-ի նրա էջը. գրեթե բոլոր լուսանկարներն անկեղծ են։ Երգչուհին չի ամաչոմ հանրության շրջանում հայտնվել կիսաթափանցիկ զգեստներով, որոնք հնարավորություն են տալիս տեսնել մարմնի յուրաքանչյուր սանտիմետր։

Հիշեցնենք՝ Օլգա Սերյաբկինան վերջերս լքել է SEREBRO խումբը եւ սկսել ակտիվորեն զբաղվել սոլո կարիերայով։ Իսկ Մաքսիմ Ֆադեեւը ներկայացրել է խմբի նոր կազմը, որն առաջին իսկ ելույթից հետո անհաջող են անվանել. ականատեսների կարծիքով՝ աղջիկները ոչ միայն չեն կարողանում իրենց դրսեւորել բեմում, այլեւ անվանարկել են պրոդյուսերին՝ ելույթ ունենալով ոչ կենդանի կատարմամբ։

Այս թեմայով
am