Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը (Տեսանյութ)

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանցին մուտք գործում Վրաստանում գործող հայկական եկեղեցի ու հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնում։

Ապա սադրիչը դուրս է գալիս եկեղեցուց ու բակում տրորում, այրում Հայաստանի պետական դրոշը։

Տեսանյութը լայն տարածում է գտել հատկապես հայ օգտարերերի շրջանում։ Նրանք կոչ են անում Վրաստանի իշխանություններին պատժել ադրբեջանցուն։

«Հիմա կտեսնենք, թե Վրաստանը որքանով է զարգացած եվրոպական երկիր և ինչպես են նրանք արձագանքում ադրբեջանցու կողմից ատելության սերմանելուն»,-գրել է տեսանյութը հրապարակած օգտարերեից Էռնա Ասլանյանը։

 

Այս թեմայով
am