Շոյգուն ժամանել է Անկարա

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Անկարա, որտեղ ցանկանում է համաձայնեցնել Սիրիայի հարցում երկու երկրների գործողությունները, հայտնում է РИА Новости-ին:

Նա շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ջերմ ընդունելության համար:

«Կարծում եմ, որ ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից առաջ մենք կարող ենք համաձայնեցնել մեր գործողությունները»,- ասել է Շոյգուն:

Նա պատմել է, որ հունվարի 31-ից մինչ փետրվարի 2-ը ՌԴ ռազմական փորձագետները Մոսկվայում մեծ աշխատանք են արել սիրիական հարցում առավել կարևոր խնդիրների համաձայնեցման առումով:

Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հանդիպման ընթացքում հիմնական թեմաների շուրջ ավարտին հասցնել համաձայնությունները:

Այս թեմայով
am