Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի բոլոր մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ սխեման արդեն կա, մի քանի փոքր շտկումներից, ինչպես նաև կառավարության կառուցվածքի վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: «Անցկացվելու է մրցույթ, ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու: Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի: «Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել է մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող, նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է և պիտի բարձրանա:

Այս թեմայով
am