Մահացել է The Walt Disney Company-ի նախկին ղեկավար Ռոն Միլլերը

86 տարեկանում Կալիֆոռնիայի Նապա քաղաքում մահացել է The Walt Disney Company-ի նախկին ղեկավար և Ուոլթ Դիսնեյի  փեսա Ռոն Միլլերը: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով ընկերության ներկայիս ղեկավար Ռոբերտ Այգերին:

Նրա հավաստիացմամբ՝ Միլլերը մահացել է դեռ փետրվարի 9-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Հավելենք, որ ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ռոն Միլլերը 1954 թվականին ամուսնացել էր The Walt Disney Company ընկերության հիմնադիր Ուոլթեր Դիսնեյի դստեր՝ Դիանայի հետ:
Նա 1978-ին դարձել էր Disney-ի նախագահը, իսկ 1983-ին գործադիր տնօրենը: 1984 թվականին կադրային փոփոխությունների ժամանակ վերջինս հեռացվել էր պաշտոնից, ընկերության նախագահ էր դարձել Ֆրենկ Ուելսը, իսկ ղեկավար էր նշանակվել Մայքլ Այսները: Միլլերի ղեկավարության շրջանում ընկերությունը Touchstone Pictures խոշոր կինեմատոգրաֆիկական բաժին էր բացել,  Epcot Theme Park զվարճանքների պարկ, ինչպես նաև Disney վճարովի հեռուստաալիք:

Այս թեմայով
am