Երեկ Սիրուշոյի հետ «Բիզնես կլասում էի» ու հետևում էի երգչուհուն

Hraparak.am-ը գրում է՝

Սիրուշոյի հայրը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է դստեր գրառումը․

Սիրուշոն ելույթ է ունեցել եւ արժանացել է մրցանակի՝ Diafa միջազգային մրցանակաբաշխության ժամանակ։

Դրա մասին չեմ ուզում խոսել։ Երեկ Սիրուշոն «բիզնես կլասով» Դուբայից Երևան  էր վերադառնում։ Ով պատմում է այդ մասին, ինքը նույնպես «բիզնես կլասում էր»։ Ասում է, որ սկզբում չի ճանաչել Սիրուշոյին, որովհետև խոշոր ակնոցներով էր։

Հետո, երբ հանել է ակնոցները, ճանաչել և բնական է, հետաքրքրությունից դրդված տեսադաշտում է պահել երգչուհուն։

«Բիզնես կլասում» մենակ էր, ամուսնուն չեմ տեսել։ Երգչուհու հետ Հայաստանից մեկնողներ էին եղել՝ գործի բերումով։ ։ Անունները չեմ նշում․ նրանք «էկոնոմ կլասում էին»։

Երբ ժամը 17 անց 45 ինքնաթիռը վայրէջք է կատարել, հետևում էի Սիրուշոյին։ Մտածում էի, բնական է, նման միջազգային մրցանակի է արժանացել, հետաքրքիր դիմավորում կլինի։

Շատ զարմացա, որ նա դուրս եկավ «վիպ սրահով»։ Երգչուհին չէ՞ր ուզում մարդ տեսնել, շփվել։

Չգիտեմ՝ մի տեսակ ցավ զգացի, որ օտար ափերում Հայաստանն է ներկայացնում, մրցանակի արժանանում,  իսկ Հայաստանում․․․

Ամեն դեպքում գտնում եմ, որ կգա ժամանակը և մարդուն կգնահատեն իր արժանիքի համար։

Աղբյուր՝ Hraparak.am

Այս թեմայով
am