Նախկին պատգամավոր Շշի Մելոյի 21-ամյա ազգականը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:

Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վաչության պետ Գարիկ Ղուկասյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Դավիթ Սարգսյանի) գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հետագա զարգացումները և հավանական վենդետան կանխելու ուղղությամբ:

Ոստիկանությունը համագործակցում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչների հետ և իրավիճակը գտնվում է իրենց վերահսկողության տակ, սակայն ամեն դեպքում, ամեն ինչ վերցրել է ուժեղացված հսկողության տակ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: 

Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Տեղում են եղել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից: 

Նշված ռեստորանային համալիրում աշխատել են մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ Մ.Վարդանյանի ու Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, փորձաքրեագիտական վարչության պետ Լ. Սաֆարյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ:

Գործի էին դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և դրան հարակից տարածքում հայտնաբերվել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, և արյունոտ գլխարկ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում էին սպանվածի, և 8 վիրավորների ինքնությունը:

Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել էին «կառտեր», և այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Հիվանդանոցում մահացած՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով
am