Արցախի հիմնահարցի բանակցություններում ունենք զգալի հետընթաց. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր մտահոգությունները հայտնեց Արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի նոր կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ: Նա նախ նշեց, որ բազմաթիվ փորձագետներ են տագնապ հնչեցնում այդ թեմայի հետ կապված: Ըստ Ենոքյանի, Հայաստանի կառավարման համակարգում կան խնդիրներ,  ՀՀ արտաքին քաղաքականությունը մեկ վեկտորային է դարձել, ինչը կարող է վտանգավոր լինել:

«Մենք տեսնում ենք, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց, ներկայումս չի խոսվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Եղած փաստաթղթավորված հիմքի փոխարեն ունենք վերելակում ունեցած հանդիպումներ: Այս ընթացում Ադրբեջանը լրջագույն պաշտպանական շինություններ է ստեղծում և պատրաստվում է պատերազմի»,- ասա Ենոքյանը:

Քաղաքագետն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն միջազգային հանդիպումից առաջ գնում է Մոսկվա «կոնսուլտացիաների», և այս կառավարության ծրագրում «զադնի տալը», նոր մոտեցումները արձանագրված չեն:

Այս թեմայով
am