Փետրվարի 3-ից 9-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Փետրվարի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս թեմայով
am