Հովհաննես Գալստյանը վստահ է՝ Կինոկենտրոնն իր նկատմամբ անձնական թշնամաք ունի (տեսանյութ)

Արդեն 6-րդ օրն է՝ ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Վերջինիս հայ-բուլղարա-գերմանական «Տատիկիս վարսերը» ֆիլմն արդեն տևական ժամանակ է՝ հաստատված ֆինանսավորումը չի ստանում Հայաստանի Կինոկենտրոնից:

Ավելի հստակ, պետությունը պարտավորություն է ստանձնել ու հավաստագիր ստորագրել, ինչը հաշվի առնելով՝ ֆիլմի միջազգային գործընկերները ներդրումներ են արել ու մինչ օրս սպասում են հայկական կողմի ներդրմանը: Սակայն, պարտավորված 88 միլիոն դրամից միայն 18 միլոնն է փոխանցվել, 70 միլիոնի մասին Կինոկենտրոնը չի էլ պատրաստվում մտածել:

Aysor.am-ի հետ զրույցում կինոռեիսորն ընդգծեց՝ սա անձնական թշնամանք է իր նկատմամբ, քանի որ դատի է տվել Կինոկենտրոնին: Ասում է՝ Կինոկենտրոնն այսօր այնքան բրուտալ ու անմարդկային ղեկավարություն ունի, որ եթե գործընկերներից որևէ մեկը համարձակվի աջակցել իրեն, ապա կզրկվի Կինոկենտրոնի ֆինանսավորումից:

Մանրամասն՝ տեսանյութում: Տեսանյութը՝ Aysor.am-ի.

Այս թեմայով
am