Մի՛ գնեք «Կարդիո-ԱՍ» դեղի որոշ սերիաներ․ տեսչական մարմին

Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ, բլիստերում-(20/2x10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ:

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանիանվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի 0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսով են, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ, իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակով` 95մգ/դհ-ի փոխարեն 86.3 մգ/դհ-84.67մգ/դհ է:

Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի հունվարի 30-ի 205-Ա հրամանով հանձնարարվել է դեղերի մեծածախիրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ դադարեցնել «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերությանարտադրության «ԿԱՐԴԻՈ-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100 մգ, բլիստերում-(20/2X10/)» դեղի վերոնշյալ սերիաների շրջանառությունը ՀՀ ամբողջ տարածքում, իսկ դեղագործական ընկերությանը հանձնարարվել է ապահովել նշված սերիաների դեղերի հետհավաքի կազմակերպումը:

Տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ «Կարդիո-ԱՍ» դեղի նշված սերիաների ձեռք բերումից, իրացումից և կիրառումից: 

 

Այս թեմայով
am