«Ժողովուրդ». Դավիթ Բաբայանը չի բացառել ԼՂՀ սահմանադրությունում փոփոխությունների հավանականությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում է մի քանի թեկնածուների անուն, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, սակայն, բախվել է սահմանադրական արգելքի հետ. վերջին տասը տարում չի բնակվել Արցախում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել ԼՂՀ սահմանադրությունում փոփոխությունների հավանականությունը: «Ինչքան գիտեմ, կա սահամանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների սահմանադրագետների հետ ճշտվի, և տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան…Պետք է օրենքը նայել և, ըստ օրենքի, տեսնել` ինչ փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար»:

 

Այս թեմայով
am