Ամեն ինչ լավ է լինելու. 2016-ի ապրիլին Թալիշում ծանր վիրավորված Ավետիսը բարեհաջող վիրահատվել է

Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում: Վիրահատությունից հետո, բնականաբար, Ավետիսին առաջինն այցելել է Հայկուհին:

Մեր Հերոսը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Ծանր վիրավորում ստացած Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել, միայն տխուր աչքերով նայում էր շուրջբոլորն ու սպասում հրաշքի:

Այսօր, համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու...», - ասված է նրա գրառման մեջ:

 

Այս թեմայով
am