Ուսանո­ղությունը Հայաստանում հիմ­նականում հիշեցնում է «անմ­շակ այգի». «Ժամանակ»

«Տարկետման պայմաննե­րին առնչվող օրինագծի դեմ ուսանողական բողոքի ալի­քը առաջացրեց ոչ միայն թեմային առնչվող քննար­կումներ և հարցադրում­ներ, այլ նաև հարցեր, որոնք անմիջական առնչու­թյուն չունեն թե' բուն խնդրին, թե' դրա քաղաքական ու ներիշխանական հնարավոր ենթատեքստե­րին, թե' ազգ-բանակ հայեցակարգին ու անվտանգու­թյան, քաղաքացիական, դրանց հարաբերակցու­թյան, նաև գիտության զարգացման խնդիրներին:

Խոսքը տվյալ պարագայում հարցերի մասին է, որոնց հե­ղինակները բարձրացնում են ընդհանրապես ուսանողու­թյան, երիտասարդության ակ­տիվության խնդիրը Հայաստանում՝ հարցնելով, թե ին­չո՞ւ, օրինակ, բողոքի ալիք չկա կրթական, գիտական ոլորտ­ներում առկա բազմաթիվ այլ խնդիրների կապակցությամբ կամ քաղաքական ու քաղա­քացիական, արտաքին քա­ղաքական, անվտանգային, հասարակական, պետական այլ կարևորագույն հարցերի ու երևույթների վերաբերյալ: Ընդ որում՝ այդ հարցադրման առիթով հաճախ հնչող պա­տասխանները, թե բանը լոկ այն է, որ տվյալ պարագայում ուսանողներն ունեն ընդամենը ծառայությունից խուսափելու մոտիվացիա և ոտքի են ելնում միայն անմիջական այդ մոտիվացվածության պարագայում, հարցի թերևս մակերեսային պատասխանն են, որն  թույլ չի տա իսկապես խո­րությամբ դիտարկել Հայաստանում ուսանողական ակտի­վության կարևոր խնդիրը:

Եթե որևէ պետությունում չկա ուսանողական ակտիվ շերտ, ակտիվ երիտասարդություն, որն ունակ չէ ինքնակազմակերպվել պետության և հանրության համար կարևոր հարցերում, որն ունակ չէ անհ­րաժեշտության դեպքում օրա­կարգեր առաջադրել թե' իշ­խանությանը, թե' ընդդիմու­թյանը, թե' այլ հանրային շեր­տերի, ապա այդ պետության ոչ միայն արդյունավետությու­նը, այլ նաև գործնականում անվտանգությունն ունի մի կարևոր բաց: Կա՞ Հայաստանում այդպիսի երիտասարդա­կան շերտ, թե՞ ոչ: Այստեղ մի­արժեք պատասխան գտնելը բավական բարդ է: Մի կողմից թվում է, որ կա, և դրա մասին վկայում է թե ներկայիս բողոքի ալիքը, թե այլ առիթներով, այլ հարցերով կազմակերպվող բողոքները: Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ լրջագույն հարցերում չի երևացել այդ երիտասարդությունը, հետևաբար հարց է առաջացել, թե ուր է այն, եթե կա:

Ըստ երևույթին, իրավիճակն առավել մոտ է այն բանին, որ երիտասարդությունը, ուսանո­ղությունը Հայաստանում հիմ­նականում հիշեցնում է «անմ­շակ այգի», որտեղ, այսպես ասած, բնական բարենպաստ պայմանների ազդեցության ներքո ժամանակ առ ժամա­նակ կարող է լինել առատ և օգտակար բերք, սակայն ընդ­հանուր առմամբ դրա վրա չկա կազմակերպված և ֆունկցիո­նալ «տնտեսություն»: Իհարկե, մի մասը իշխանությունը լավ էլ մշակում է՝ մի զգալի մասը, իսկ այգու փոքր «հողակտորներ» էլ մշակում են ընդդիմադիր տարբեր ուժեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Այս թեմայով
am