Շերը կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմին

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի վերաբերյալ՝ բոլորին կոչ անելով աջակցել դրան:

«Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» մրցանակակիր ֆիլմը, որի պրոդյուսերն իմ թանկագին ընկեր Էրիկ Իսրայելյանն է, վաղվանից կցուցադրվի Լոս Անջելեսի ու Նյու Յորքի կինոթատրոններում:

Խնդրում եմ, աջակցեք ֆիլմին ու #պահեքխոստումը»,- գրել է 71-ամյա երգչուհին: Նշենք, որ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմում օգտագործվել են Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները:

Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Կրիստիան Բեյլը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը: 

Այս թեմայով
am