26 բուժաշխատողներ կհայտնվեն դրսում. «Նուբարաշեն» նախկին հոգեբուժական կենտրոնում կրճատումներ են 1 փետրվարի, 2019 19:27

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում («Նուբարաշեն» նախկին հոգեբուժական կենտրոն) հաստիքի կրճատումներ են կատարվում:

NEWS.am Medicine-ին հետ զրույցում հիվանդանոցի բուժաշխատողները հայտնեցին, որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին նրանց տեղեկացրել էին, որ բաժանմունքներից մեկը կփակվի: Խոսքն անօգնական պացիենտների խնամքի մասին է, որոնք տարիքի եւ հոգեկան խնդիրների պատճառով չեն կարողանում իրենց մասին ինքնուրույն հոգ տանել:

«Մենք նրանց կերակրում էինք, փոխում տակդիրենրը, օգնում հագնվել: Դա շատ ծանր աշխատանք է եւ ամսվա ընթացքում մեր բաժանմունքը 40-50 հիվանդ է սպասարկել», - նշեցին նրանք:

Տվյալ բաժանմունքում աշխատում է 26 մարդ՝ 16 սանիտար, 8 բուժքույր եւ 2  բուֆետպան: Նրանց համար բաժանմուքնի փակումը տհաճ անակնկալ էր:

«Մենք բոլորս ընտանիքներ ունենք եւ մենք չենք կարող զրկվել աշխատանքից», - նշում են նրանք:

Բաժանմունքում ամսական աշխատավարձը 100-115 հազար դրամ էկազմում: Դրսում չհայտնվելու համար աշխատակիցները համաձայնել են մեկ ամսով հրաժարվել աշխատավարձից եւ սեփական միջոցներով հիվանդանոցի դատարկ տարածքներում կոսմետիկ վերանորոգում իրականացրել:

Սակայն ղեկավարությունը մերժել է այդ գաղափարը:

«Տնօրենն ասաց, որ բաժանմունքի փակման հրամանը տվել է Առողջապահության նախարարությունը, հետեւաբար, նա ոչնչով չի կարող մեզ օգնել», - ասացին բուժաշխատողները:

«Մենք հանդիպեցինք փոխնախարար Արսեն Դավթյանի հետ, սակայն նա մեզ ոչ մի կոնկրետ բան չասաց՝ վկայակոչելով նախարարի հրամանը: Խոստացավ միայն խնդրի համար լուծում գտնել», - հավելեցին նրանք:

Բաժանմունքի ամբողջ կոլեկտիվը նախկինում աշխատում էր «Նորք» հոգեբուժական կենտրոնում: Անցյալ տարի հայտնի դարձավ «Նորքի» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի միավորման մասին, որից հետո դատարկ շենքը վաճառքի հանվեց:

«Նորք»-ում անօգնական հիվանդների խնամքն իրականացվում էր վճարովի սկզբունքով, իսկ Նուբաչաշենում՝ անվճար:

Ընդ որում տվյալ ծառայությունների պահանջարկը մեծ է:

«Բաժանմունքը չի գործում, սակայն մարդիկ շարունակում են գալ, խնդրել, որպեսզի նրանց հարազատներին պատշաճ խնամեն», - պատմում են բուժաշխատողները:

Բաժանմունքի անձնակազմը անհանգստացած է, որ նրանց ազատում են աշխատանքից՝ ոչ մի այլընտրանք չառաջարկելով:

«Մեր աչքերի առաջ «Նուբարաշեն»-ում նոր կադրեր են ընդունում: Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչու մեզ աշխատանք չեն առաջարկում, եթե կան թափուր տեղեր», - ասացին նրանք:

Մինչեւ փետրվարի 26-ը բաժանմունքի աշխատակիցները աշխատանքի են գալու:

«Մեր բաժանմունքը չի գործում, սակայն մենք դեռ գրանցված ենք «Նուբարաշեն»-ում, հերթապահությունների ենք դուրս գալիս եւ այլն: Թե ինչ կլինի հետո՝ չգիտենք: Սա լուրջ խնդիր է, քանի որ շուտով մենք չեն կարողանալու կերակրել մեր ընտանիքներին», -նշեցին  բուժաշխատողները:

Հավելենք, որ հոդվածը գրելու ժամանկ ԱՆ-ից եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից չհաջողվեց պաշտոնական մեկնաբանութուն ստանալ:

Այս թեմայով
am