Արտառոց միջադեպ Մոսկվայում

Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն զվարճալի պատմության մեջ է ընկել Մոսկվայում, որտեղ նա հյուր է այցելել հյուրանոցում գտնվող Արգենտինայի հավաքականին: Սակայն հյուրանոցի անվտանգության ծառայությունը թույլ չի տվել հանրահայտ ֆուտբոլիստին ներս մտնել:

Անվտանգության աշխատակիցը չի ճանաչել Դել Պիերոյին և անգլերեն լեզվին չտիրապետելով՝ չի հասկացել, թե ինչ է խոսում իտալացին:

Այնտեղ գտնվող լրագրողները փորձել են աշխատակիցներին բացատրել, թե Դել Պիերոն ով է և նա ճանաչում է Մեսիին, սակայն բան չի ստացվել:

Իրավիճակը հարթել է Արգենտինայի հավաքականի մարզիչներից մեկը. աղմուկի վրա նա մոտեցել է և Ալեսանդրոյին ուղեկցել ֆուտբոլիստների մոտ: 

Այս թեմայով
am