Վարչապետն ընդունել է կառավարության շենքի մոտ ցույց անող ուսանողներին

Կառավարության շենքի մոտ տարկետման վերացման որոշման դեմ բողոքի ցույց անող ուսանողների 5 ներկայացուցիչներին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ այսօր առավոտից կառավարության շենքի մոտ ուսանողները բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով հանդիպում Կարեն Կարապետյանի հետ:

Ուսանողները պահանջել են ուղիղ եթեր ապահովել, սակայն վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը արգելել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությունը՝ հայտարարելով, որ ամբողջ հանդիպումը կտեսագրեն և կհրապարակեն:

Վարչապետի ավագ օգնականը խոստացել է, որ հանդիպումից առավելագունը երկու ժամ անց տեսանյութը կհրապարակվի և հասանելի կլինի բոլորին:

Այս թեմայով
am