Խայտառակություն է. մարզպետն, ով չգիտի թե իր տարածքում քանի հեկտար հող կա, ինքն իրեն պարգևատրում է լավագույն աշխատանքի համար, հետն էլ՝ 104,5 տոկոսով. տնտեսագետ

Օրերս  մեծ աղմուկ հանած պետական համակարգում համատարած ու ճոխ պարգևատրումների և դրանց իրավական ու բարոյական կողմերի շուրջ Meganews.am-ը զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, կառավարման մասնագետ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ:

-Պարոն Արիստակեսյան, օրենքով սահմանված կարգով, ովքե՞ր, ե՞րբ և ո՞ր դեպքում կարող են պարգևավճար ստանալ և Հայաստանում ինչպե՞ս է այդ ինստիտուտը կարգավորվում:

արգևատրումների գործընթացը իրավական հարթության մեջ խնդրահարույց չէ, բայց այլ հարց է այն բարոյական տեսանկյունից դիտարկելը: Բանն այն է, որ հանրային աշխատողներին, քաղաքացիական ծառայողներին՝ նախագահից մինչև ամենացածր պետական պաշտոնյան, օրենքով սահմանված կարգով,  աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների հետ մեկտեղ յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են նաեւ խրախուսման միջոցները: Սակայն,  այդ խրախուսման տրամադրման համար որևէ չափորոշիչ չկա, հետևաբար այն  մնում է տվյալ ղեկավարի հայեցողական որոշմանը:

-Որոշ մասնագետներ հայտարարում են, որ պարգևավճարի տեսքով տրամադրովող խրախուսման գումարը մեկ աշխատավարձից ավելի չի կարող լինել:  Ձեր տեսակետը ո՞րն է:

-Եկեք ճիշտ հասկականք իրավիճակը: Միայն «խրախուսում» տերմինի գործածումը ենթադրում է, որ դրան արժանի են տվյալ ոլորտում զգալի ներդրումներ ունեցող աշխատակիցները: Երբ ասում ենք 13-րդ աշխատավարձ, ակնհայտ է դառնում, որ այդ խրախուսումը պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի արդյունքներին համապատասխան, կամ՝ ինչպես և այլուր, կարող է վճարվել կատարված ամիսների աշխատանքի համամասնությամբ, ինչպես դա օրինակ արել էր Վայոց Ձորի մարզպետը՝ պարգևատրումները վճարելով աշխատավարձի 30-40 տոկոսով:  Ընդ որում, նկատեք, որ դեռ հանրությանը անհայտ է, թե ինչպիսի ցուցնիշների համար են տրվել այդ պարգեւավճարները: Ակնհայտ է, որ մեր հասարակությունը դժգոհ էր նախորդ իշխանությունների կատարած աշխատանքից, ինչի պատճառով էլ տեղի ունեցավ հեղափոխությունը և այդ իշխանությունների հլու կամակատարներն են եղել այն հանրային ծառայողները, որոնք աշխատել են պետական կառավարման համակարգում: Հետեւաբար, նրանք արժանի չեն եղել խրախուսման: Այս առումով շատ հետաքրքիր է այն, որ ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավորները նույնպես ստացել են այդ պարգեւավճարները: Եվ այստեղ հարց է առաջանում, որ եթե նրանք լավ էին աշխատում, այդ դեպքում  ինչու նրանց զրկեցինք իշխանությունից, սակայն մեծահոգաբար պարգեւատրեցինք իրենց ջանքերով տնտեսությունը լճացման մեջ դրված աղքատ պետության աղքատիկ բյուջեից:  Մյուս կողմից, շատ հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ թավշյա հեղափոխության թեւերով պաշտոններ ստացած և  նույնիսկ իրենց աշխատանքնային պարտականություններին նորմալ չընտելացած, ընդամենը 3-4 ամիս պաշտոնավարած անձինք  խրախուսվել են ամբողջ տարվա աշխատանքի համար: Ակնհայտ է, որ սա բարոյական չէ: Բոլոր նրանք, ովքեր այսքան ճոխ ու առատ պարգևատրումներ են բաժանել իրենց հայացողությամբ, պարզապես հողին հավասարեցրին Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության արժեքները, իրենց պահելով ոչ հայրենասեր:  Եվ, եթե պարզվի, որ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորները ևս՝ իրենց ոչ լրիվ մեկամսյա գործունեության համար, անմասն չեն  մնացել  պարգեւատրումներից, ապա կարող ենք արձանագրել, որ գործ ունենք կոռուպցիայի նորագույն դրսեւորման հետ:

-Պարոն Արիստակեսյան, ՊԵԿ նախագահը օրերս հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցում պարգևատրումներն արվել են նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով: Որքանո՞վ է արդարացված պետական բարձրաստիճան պաշտոնյայի նման դիրքորոշումը:

-Նախ, պետք է արձանագրենք, որ պետական աշխատողը ելնելով իր ստանձնած պաշտոնից, իսկզբանե պարտավոր է լինել բավականաչափ հայրենասեր և առավելագույնս աշխատել  օրինական դաշտում:  Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար ենք ճոխ պարգևատրումներ արել, և այդ ճոխությունը կիրառում են իրենց քարտուղարուհիներից սկսած, սա անտրամաբանական է, և ես չեմ կարողանում դա հասկանալ: Չեմ կարողանում հասկանալ այն, որ մի մարզպետ, ով չգիտի թե իր տարածքում քանի հեկտար հող կա, ինքն իրեն պարգևատրում է  լավագույն աշխատանքի համար, հետն էլ՝  104,5 տոկոսով: Դա, պարզապես, խայտառակություն է:

 -Ամենաքննարկված ինքնապարգևատրվածներից Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանն իբրև արդարացում նշեց, որ իր պարգևավճարն ամբողջությամբ  փոխանցել է ՔՊի ֆոնդին: Ի՞նչ քայլ է սա: Այն կարո՞ղ է ուղղորդված լինել վերադասից:

-Եթե դա իսկապես ուղղորդված որոշում է, ապա այն կարելի է դիտարկել ակնհայտ քաղաքական կոռուպցիա: Ի՞նչ է, այդկերպ պաշտոնը պահպանելու համար շնորհակալությո՞ւն է հայտնում, շատ էլ՝ այն արդեն իր գումարն է, հետևապես ինքն ազատ է դրա տնօրինման հարցում: Այդքան շատ էր ուզում  բարի գործ անել, կարող էր այդ գումարը  ծերանոցներին կամ մանկատներին տալ, հաշմանդամների կամ այս կամ այն հիվանդության դեմ պայքարող ֆոնդերին փոխանցել:

-Պարոն Արիստակեսյան, նախարար Հակոբ Արշակյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին ներկայացնում էր խրախուսման հորիզոնական և ուղղահայաց կարգերը, որոնցով  պետական կառույցներն առաջնորդվել են պարգևատրումները սահմանելիս: Սակայն ամենատարբեր համակարգերում փաստացի կան նաև չխրախուսվածներ կամ դրանից հրաժարվածներ, հիմա ինչպե՞ս հասկանանլ, թե աշխատակիցներից  յուրաքանչյուրի դեպքում ո՞ր համակարգն է գործել:

 - Գիտեք, հիմա ամեն ինչ կարելի է ասել, բայց իրականում ամեն ինչ պարզ կլինի միայն յուրաքանչյուրի դրանցից առանձին ուսումնասիրությամբ: Սակայն ճիշտ կլինի արագ մշակել ու հաստաել խրախուսման հստակ չափորոշիչներ՝ հիմնված արդյունքային ցուցանիշների վրա: Եթե կառավարությունը մեզ դիմի, մեր կազմակերպությունը կարող է հուշել այդ մեթոդաբանությունը: Անհրաժեշտ է այդ չափորոշիչները հաստատել ու անմիջապես շրջանառել՝ սկսած 2019 թ. առաջին եռամսյակից, որպեսզի պարզ լինի թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ հաճախականությամբ, որքա՞ն գումարով եւ ինչ արդյունքների համար է խրախուսվել: Ընդ որում, պետք է գտնել միջոցներ դա թափանցիկ դարձնելու  համար,  հատկապես, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դեպքում:

Այս թեմայով
am