400 հոգի չենք շատ ենք․ԵՊՀ-ում դասադուլը շարունակվում է

Երևանի պետական համալսարանում դասադուլը շարունկավում է։ MegaNews.am-ի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը անդրադարձավ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հայտարարություններին: Նա ընդգծեց, որ չի կարելի նման լուրջ հարցի շուրջ չեզեք լինել։

Ինչ վերաբերում է գնահատականին, թե 400 հոգին չի  կարող 17 հազարի փոխարեն խոսել Դավիթ Պետրոսյանը ասաց․ «Բողոքողներս 400 հոգի չենք, շատ ենք, տվյալներ հրապարակելիս պետք է լինել հնարավորինս ճշգրիտ: Եթե թեկուզ լինի մեկ ուսանող, ով դեմ լինի ընդհանուր գաղափարին, նրա կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալ: 550 ուսանողից 400 բացակա են»-ընդգծեց նա։ Ուսանողները շարունակում են շրջել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում ՝ կոչ անելով, որպեսզի իրենց միանան նաև դասախոսները։

Մի քանի դասախոսներ արդեն իսկ միացել են։ Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ ակցիայի կազամկերպիչները արդեն ԱԱԾ ուշադրության կենտրոնում են։

Այս թեմայով
am