Հրաչյա Գրիգորյանն օգտվում է քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հանցավոր հովանավորչությունից. բաց նամակ Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ

Հասցե, ՀՀ, Երևան, Արգիշտի 1

Դիմող`

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏՈՆՈՅԱՆԻՑ

Հեռախոս՝ 091-40-00-85

Հասցե՝ Երևան, Խանջյան 15, բն. 43

21.01.2019թ.

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի պարոն Մարության

Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24 շենքի 1-ին հարկում գտնվող թիվ 3 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է կնոջս` Մարիամ Հակոբյանին:

Դեռևս 2018թ. դեկտեմբերի 14-ին Մարիամ Հակոբյանը գրավոր դիմել է Ձեզ, հայտնելով, որ բնակարանի ներքևի` նկուղային հարկում գտնվող թիվ 39 շինության սեփականատերը Մարգարիտա Ամիրբեկյանն է, որը Երևանի քաղաքապետի կողմից տրված` 08.08.2011թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի, սեպտեմբերի 6-ին համաձայնեցված հ. 01/18-05/1-Ա-4336-694 նախագծի և սեպտեմբերի 6-ին տրված N 01/18 Ա-4337 շինարարության թույլտվության հիման վրա սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ և տեղադրել է անձրևածածկ:

Տարածքի փաստացի սեփականատերը, իրականում Հրաչյա Գրիգորյանն է:

Տեղեկանալով շինարարական աշխատանքների և անձրևածածկի մասին շենքի հարևաններով անմիջապես բողոքով դիմել ենք Երևանի քաղաքապետին, որն էլ իր 26.10.2012թ. N 7051-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից տրված` 08.08.2011թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքը, սեպտեմբերի 6-ին համաձայնեցված հ. 01/18-05/1-Ա-4336-694 նախագիծն ու սեպտեմբերի 6-ին տրված N 01/18 Ա-4337 շինարարության թույլտվությունը:

Որոշման հիմքում դրվել է այն, որ խախտվել են մեր և շենքի մյուս սեփականատերերի իրավունքները: Մարգարիտա Ամիրբեկյանը Երևանի քաղաքապետի 26.10.2012թ. N 7051-Ա որոշումը հայցադիմումով վիճարկել է ՀՀ վարչական դատարանում: Գործին տրվել է թիվ ՎԴ/7272/05/12 համարը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.04.2014թ. որոշմամբ հայցը մերժվել է:

Տարածքը, սակայն, նախկին` մինչ մեր իրավունքի խախտումը եղած վիճակի չի բերվել, ինչով մեր իրավունքները շարունակում են խախտված մնալ, մասնավորապես թեև թիվ 3 բնակարանի սեփականատերն եմ, սակայն մինչ օրս չեմ կարողանում այն վերանորոգել և բնակության համար պիտանի դարձնել: Դիմումում նշվել է նաև, որ օրերս անմիջապես մեր բնակարանի պատուհանի առջև գովազդային պաստառ է փակցվել` ծածկելով պատուհանները:

Դիմումով խնդրվել է` միջոցներ ձեռնարկել և պարտավորեցնել Մարգարիտա Ամիրբեկյանին`

  1. Վարդանանց 24 շենքի թիվ 39 շինության, շենքի և հարակից մայթի տարածքն ամբողջությամբ բերել նախկին տեսքի,
  2. վերացնել (ապամոնտաժել) անձրևածածկն ու գովազդային պաստառը,
  3. քննարկել Մարգարիտա Ամիրբեկյանին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Քաղաքապետարանից ստացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանի 20.12.2018թ. պատասխանը, որում որևէ անդրադարձ չկա 5-6 մետր երկարությամբ ու մոտ 70 սմ բարձրությամբ գովազդային պաստառի և ապօրինի տեղադրված անձրևածածկի մասին դիմումի խնդրանքին:

Իմ տեղեկություններով գովազգային պաստառ տեղադրելու համար պետք է համապատասխան որոշում կայացվի, ինչպես նաև համայնքի բյուջե գումար վճարվի: Քանի որ իմ համաձայնությունը չի եղել, վստահ եմ, որ նման որոշում առկա չէ և վճարումներ չեն կատարվում: Ավելին, նկատի ունենալով այն, որ գովազդային պաստառը ապօրինի տեղադրելու համար վարչական վարույթ չի հարուցվել և մեղավոր անձը պատասխանատվության չի կանչվել, ենթադրում եմ, որ Հրաչյա Գրիգորյանը նաև քաղաքապետարանի պաշտոնյաների հովանավորչությունից է օգտվում:

Անձրևածածկի հետ կապված պատասխանում որևէ բան նշված չէ, այն դեպքում, երբ այն իմ բնակարանի հատվածում, պատուհանների անմիջապես տակ, շենքի սեփականատերերի ընդհանուր սեփականությունը հանդիսացող պատին է փակցվել ապօրինի, առանց շենքի սեփականատերերի ժողովի որոշման: Այդ ապօրինությունը ոչ միայն մեզ է խանգարում, այլ նաև շենքի տեսքը փչացնում է, քանի որ անձևածածկը տեղադրվել է փողոցի կողմից, ուստի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկի, այդ ապօրինությունը վերացնելու համար:

Դիմումում հստակ նշվել էր, որ շինարարությունն իրականացվել է Երևանի քաղաքապետի Երևանի քաղաքապետի կողմից տրված` 08.08.2011թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքը, սեպտեմբերի 6-ին համաձայնեցված հ. 01/18-05/1-Ա-4336-694 նախագիծն ու սեպտեմբերի 6-ին տրված N 01/18 Ա-4337 շինարարության թույլտվության հիման վրա և քանի որ այդ փաստաթղթերը Երևանի քաղաքապետի 26.10.2012թ. N 7051-Ա որոշմամբ անվավեր են ճանաչվել, խնդրվել էր Վարդանանց 24 շենքի թիվ 39 շինության, շենքի և հարակից մայթի տարածքն ամբողջությամբ բերել նախկին տեսքի:

Սրա հետ կապված պատասխանում նշվել է, որ անհրաժեշտ է շենքի համասեփականատերերով ժողով անել և որոշում կայացնել:

Բանը նրանում է, որ Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա է շինարարությունը սկսվել, այնուհետև քաղաքապետի որոշումը վերացվել է, ինչի հիման վրա էլ խնդրվել է, որպեսզի քաղաքապետարանը պարտավորեցնի Մարգարիտա Ամիրբեկյանին (փաստացի Հրաչյա Գրիգորյանին) շենքի և հարակից մայթի տարածքը բերել նախկին տեսքի: Այս առումով տարակուսանք է առաջացնում քաղաքապետարանի պատասխանն այն մասին, որ շենքի համասեփականատերերով ժողով արեք:

Հարգելի պարոն Մարության

Նկատի ունենալով վերը նշվածը և այն մտավախությունը, որ Հրաչյա Գրիգորյանը ամենայն հավանականությամբ քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հանցավոր հովանավորչությունից է օգտվում, խնդրում եմ`

  1. Սույն դիմումը վերցնել Ձեր անձնական հսկողության տակ,
  2. Միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վարդանանց 24 շենքի թիվ 39 շինության, շենքի և հարակից մայթի տարածքն ամբողջությամբ բերվի նախկին տեսքի,
  3. Վերացնել (ապամոնտաժել) անձրևածածկն ու գովազդային պաստառը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել ապօրինի գովազդ և անձրևածածկ տեղադրելու համար:

Հարգանքով՝  Հովհաննես Տոնոյան 

Այս թեմայով
am